ԱԱ. Ֆրանգուլյանը դուրս է մնում պայքարից, Բարսեղյանը՝ շարժվում առաջ

25 Օգոստոսի 2017 13:00
ԱԱ. Ֆրանգուլյանը դուրս է մնում պայքարից, Բարսեղյանը՝ շարժվում առաջ

Փարիզում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

Արդեն պայքարի մեջ են մտել մեր երկու ըմբիշները: Գարիկ Բարսեղյանը 59 կգ քաշային կարգում որակավորման փուլում 10:2 հաշվով հաղթանակ տարավ իսրայելցի Յուրի Հոլուբի նկատմամբ: Մեր ընտրանին ներկայացնող Վալոդյա Ֆրանգուլյանն էլ որակավորման փուլում 9:5 հաշվով պարտվեց Ղազախստանի ներկայացուցիչ Դաուլեթ Նիյազբեկովին:

Նշենք, որ քիչ անց պայքարը կսկսի նաև գերծանր՝ 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն, որը 1/16 եզրափակչում կգոտեմարտի որակավորման փուլում սլովակ-ղազախ զույգի հաղթողի հետ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: