ԱԱ. Փարիզում պայքարի մեջ են մտնում ազատ ոճայինները

25 Օգոստոսի 2017 10:21
ԱԱ. Փարիզում պայքարի մեջ են մտնում ազատ ոճայինները

Փարիզում այսօր մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի ազգային հավաքականից առաջին օրը պայքարի մեջ կմտնեն երեք ըմբիշներ: Գարիկ Բարսեղյանը 59 կգ քաշային կարգում որակավորման փուլում կհանդիպի իսրայելցի Յուրի Հոլուբին, Վալոդյա Ֆրանգուլյանի առաջին մրցակիցը որակավորման փուլում Ղազախստանի ներկայացուցիչ Դաուլեթ Նիյազբեկովն է: Գերծանր՝ 125 կգ  քաշային Լևան Բերիանիձեն պայքարը կսկսի 1/16 եզրափակչից և կգոտեմարտի որակավորման փուլում սլովակ-ղազախ զույգի հաղթողի հետ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: