Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը կներկայացնեն 5 ըմբիշներ

07 Օգոստոսի 2017 13:57
Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը կներկայացնեն 5 ըմբիշներ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն օրեր առաջ վերադարձել է Կիսլովոդսկից, որտեղ Ռուսաստանի թիմի հետ համատեղ ուսումնամարզական հավաք էր անցկացնում: Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանը հարցազրույց է տվել ՀԱՕԿ պաշտոնական կայքին՝ նշելով, որ Կիսլովոդսկի հավաքին թիմում ընդգրկել էր հինգ ըմբիշ.

«Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար նախատեսում ենք հինգ ըմբիշ: Սակայն, թիմի վերջնական կազմը պարզ կլինի մի քանի օր անց` վերջին հավաքի ընթացքում:

Կիսլովոդսկում շատ լավ մարզումներ ենք ունեցել: Տղաները լավ մարզավիճակում են: Առաջիկա հավաքի ընթացքում կրկին կաշխատենք բուն գոտեմարտերի, տեխնիկա-տակտիկական հնարքների վրա: Տղաները պետք է հավաքվեն և կենտրոնացնեն իրենց ամբողջ ուժերը:

Ինչ վերաբերվում է Լևան Բերիանիձեին` նա այժմ քաշի հետ կապված որևէ խնդիր չունի: Այդ առումով լավագույն վիճակում է: Ինձ գոհացնում է նաև Բերիանիձեի ֆիզիկական վիճակը:

Վալոդյա Ֆրանգուլյանն աշխարհի առաջնությունում հանդես կգա իր սովորական 61 կգ քաշային կարգում: Նախորդ միջազգային մրցաշարում նա գոտեմարտել էր 65 կգ քաշում: Իսկ այդ քաշային կարգում Նարեկ Սիրունյանը դեռևս չի վերականգնվել վնասվածքից և բաց կթողնի տարվա գլխավոր ստուգատեսը»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:

Ազատ ոճի ըմբիշներն աշխարհի առաջնությունից առաջ վերջին ուսումնամարզական հավաքը կանցնացնեն Օլիմպավանում, օգոստոսի 10-23-ը:

լուսանկարը՝ ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: