Արսեն Հարությունյանը դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

02 Օգոստոսի 2017 20:42
Արսեն Հարությունյանը դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում իրենց ելույթները ավարտեցին ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության ազատ ոճի ըմբիշները:

Մրցաշարի վերջին օրը Հայաստանը հնարավոր երկու բրոնզե մեդալներից նվաճեց մեկը: 55 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում հաղթանակ տարավ գերմանացի Ռամզան Ավտաևի նկատմամբ՝ 9:0 հաշվով:

Գևորգ Մխեյանը, ով հանդես է գալիս 66 կգ քաշային կարգում, բրոնզե մեդալի համար պայքարում 4:6 հաշվով պարտվեց վրացի Իվերլիկո Ջուլակիձեին:

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: