Տամպերե քաղաքում ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մասնակիցներն այսօր ավարտում են պայքարը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Այսօր մրցագորգ են մտել Հայաստանի հավաքականի չորս ըմբիշներ: Նրանիցից երկուսը՝ 55 կգ քաշային Արսեն Հարությունյանը և 66 կգ՝ Գևորգ Մխեյանը, երեկոյան պայքարելու են բրոնզե մեդալների համար:
Հիշեցնեն, որ երեկ Կարեն Զուրաբյանը հասավ մինչև եզրափակիչ, որտեղ պարտվեց վճռական գոտեմարտում՝ դառնալով աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: