Կարեն Զուրաբյանն աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակչում կմրցի ադրբեջանցի ըմբիշի հետ

01 Օգոստոսի 2017 15:17
Կարեն Զուրաբյանն աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակչում կմրցի ադրբեջանցի ըմբիշի հետ

Տամպերե քաղաքում այսօր մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը եզրափակչի մեկ մասնակից ունի: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը

50 կգ քաշային կարգում Կարեն Զուրաբյանը նախնական գոտեմարտերում պարտության է մատնել բոլոր մրցակիցներին ու անցել եզրափակիչ փուլ:

Ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի սանն այսօր երեկոյան ոսկին վիճարկելու է ադրբեջանցի Շահին Մուխտարովի հետ գոտեմարտում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: