Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը: Հայաստանը ներկայացնող ազատ ոճայիններ Աոաքել Մովսիսյանը և Մարտին Սիմոնյանը, ովքեր հանդես են գալիս համապատասխանաբար 46 և 100 կգ քաշային կարգերում պայքարում էին երրորդ տեղի համար:
Մեր 2 ըմբիշներն էլ պարտվել էին կիսաեզրափակչում և այդ կերպ հնարավորություն էին ստացել պայքարելու բրոնզե մեդալների համար:
Առաքել Մովսիսյանը երրորդ տեղի համար պայքարում ոչ մի հնարավորություն չտվեց մակեդոնացի Աիդ Սալիասսիին և հաղթեց 10:0 հաշվով:
Մարտին Սիմոնյանի մրցակիցն ադրբեջանցի Համլետ Նասիբլին էր: Մեր ըմբիշը կարողացավ խոշոր` 12:1 հաշվով առավելության հասնել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ և կրկին բրոնզե մեդալ նվաճել:
Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները: