Լևան Բերիանիձեն՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

05 Մայիսի 2017 23:08
Լևան Բերիանիձեն՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Սերբական Նովի Սադ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ մտան 125 կգ քաշային կարգում հանդես եկող տղամարդիկ:

Հայաստանը ներկայացնող Լևան Բերիանիձեն 3-րդ տեղի համար գոտեմարտում 3:1 հաշվով պարտության մատնեց սլովակ Սոսլան Գոգլաևին՝ դառնալով Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Հիշեցնենք, որ սա Հայաստանի հավաքականի համար 3-րդ մեդալն էր և 3-րդ բրոնզը: Մայիսի 4-ին բրոնզե մեդալներ էին նվաճել նաև Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ) և Գրիգոր Գրիգորյանը (74 կգ): 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: