Գրիգոր Գրիգորյանը Հայաստանի հավաքականի համար 2-րդ բրոնզն է նվաճում Եվրոպայի առաջնությունում

04 Մայիսի 2017 23:09
Գրիգոր Գրիգորյանը Հայաստանի հավաքականի համար 2-րդ բրոնզն է նվաճում Եվրոպայի առաջնությունում

Սերբայի Նովի Սադ քաղաքում ընթացքի մեջ է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որում իր ելույթները ավարտեց 74 կգ քաշային կարգում հանդես եկող ազատ ոճային Գրիգոր Գրիգորյանը:

Հայ մարզիկը, բրոնզե մեդալի համար պայքարում 9:3 հաշվով պարտության մատնելով Կիրիլիոս Բինենմպաումին, գրավեց 3-րդ հորիզոնականը: Գրիգորյանից մի փոքր առաջ բրոնզե մեդալի էր արժանացել նաև Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Վոլոդյա Ֆրանգուլյանը (61կգ):

Հիշեցնենք, որ Գրիգոր Գրիգորյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ հաղթեց Ավստրիան ներկայացնող Ամիրխան Վիսալիմովին (10:1), հետո պարտության մատնեց լեհ Անդրեյ Սոկալսկուն (6:0) և վրացի Ավթանդիլ Կենչաձեին (5:4): Կիսաեզրափակչում մեր ըմբիշը 6:8 հաշվով պարտվեց թուրք Շոներ Դեմիրթաշին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: