Վոլոդյա Ֆրանգուլյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

04 Մայիսի 2017 22:51
Վոլոդյա Ֆրանգուլյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վալոդյա Ֆրանգուլյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-­ի հաղորդմամբ` սերբական Նովի Սադ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում 61 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար պայքարում Ֆրանգուլյանը մրցում էր թուրք Աբդի Զուրնաչիին: Հայ ըմբիշը հաղթել է 10:0 հաշվով:

Ֆրանգուլյանը 1/8 եզրափակչում հաղթեց սլովակ Միկոլա Բոլոտնյուկին, քառորդ եզրափակչում` բուլղարացի Դիմիտար Իվանովին, սակայն կիսաեզրափակչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ահմեդ Չակաևին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: