Ըմբշամարտի ԵԱ. Վոլոդյա Ֆրանգուլյանը և Գրիգոր Գրիգորյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար

04 Մայիսի 2017 17:38
Ըմբշամարտի ԵԱ. Վոլոդյա Ֆրանգուլյանը և Գրիգոր Գրիգորյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար

Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը ներկայացնող ըմբիշներ, 61 կգ քաշային Վլադիմիր Ֆրանգուլյանը և 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Ֆրանգուլյանի մրցակիցը կլինի թուրք Աբդի Զուռնաչին, իսկ Գրիգորյանինը` հույն Կիրիլիոս Բինենմպաումը:

Ֆրանգուլյանը 1/8 եզրափակչում հաղթեց սլովակ Միկոլա Բոլոտնյուկին, քառորդ եզրափակչում` բուլղարացի Դիմիտար Իվանովին, սակայն կիսաեզրափակչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ահմեդ Չակաեւին:

Գրիգորյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ հաղթեց Ամիրխան Վիսալիմովին (Ավստրիա), այնուհետև առավելության հասավ Անդրեյ Սոկալսկու (Լեհաստան), հետո Ավթանդիլ Կենչաձեի (Վրաստան) նկատմամբ: Հայ ըմբիշը կիսաեզրափակչում զիջեց Սոներ Դեմիրտասին (Թուրքիա):


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: