Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջին համարները

28 Ապրիլի 2017 18:04
Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջին համարները

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանի համար Եվրոպայի առաջնությունն առաջին լուրջ մրցաշարն է նոր պաշտոնում: Մարզիչը լավատես է, բայց նաև լարված: Նրա խոսքով՝ ըմբիշներից յուրաքանչյուրը պատրաստ է իր չափով: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

«Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են մեր առաջին համարները: Թիմը պատրաստ է, սակայն ամեն ինչ ցույց կտա գորգը: Աշխատել ենք բոլոր թույլ կողմերի վրա, շտկել նախորդ մրցաշարի սխալները:

Մինչև Եվրոպայի առաջնությունն անցկացրել ենք երեք հավաք: Այս անգամ ավելի շատ ուշադրություն ենք դարձրել տեխնիկային, արագությանը, գոտեմարտերի հստակությանը: Վերջին մի քանի օրերին տղաները կարգավորում են իրենց քաշը:

Ըմբիշների հետ փորձել ենք աշխատել նաեւ մրցագորգում հոգեբանական պատրաստվածության վրա: Նրանք միավորը հեշտ չեն վաստակում, նաեւ չի կարելի հեշտությամբ կորցնել ու հանձնվել: Պետք է պայքարեն մինչեւ վերջին վայրկյանը:

Ես լավ եմ տրամադրված, բայց որոշակի լարվածություն, իհարկե, կա»,- ասաց Արմեն Մկրտչյանը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: