Ըմբշամարտի ԱԱ․ Կոջոյանն ու Բերիանիձեն պարտություններ կրեցին

20 Սեպտեմբերի 2019 14:33
Ըմբշամարտի ԱԱ․ Կոջոյանն ու Բերիանիձեն պարտություններ կրեցին

Նուր-Սուլթանում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Այսօր պայքարի մեջ մտած 74 և 125 կգ քաշային կարգերում ներկայացուցիչ ուներ նաև Հայաստանի հավաքականը։

74 կգ քաշային կարգում պայքարի դուրս եկած Վարուժան Կաջոյանը 1/16 եզրափակչում առավելության հասնելով մրցակցի նկատմամբ՝ հաջորդ փուլում պարտություն կրեց ու թողեց մրցասպարեզը։ Նրա մրցակիցը ևս պարտվեց ու զրկեց մեր ըմբիշին սփոփիչ գոտեմարտերում հանդես գալու հնարավորությունից։

Մեր մյուս ներկայացուցիչը՝ 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն, առաջին իսկ փուլում պարտվեց ուկրաինացի ըմբիշին, սակայն վերջինը դուրս է եկել կիսաեզրափակիչ ու մեր ըմբիշի համար դեռ կա բրոնզե մեդալի համար պայքարելու տեսական հնարավորությունը։

Լուսանկարները՝ armnoc.am


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: