Ազատ ոճային ըմբիշ Վալոդյա Ֆրանգուլյանը չկարողացավ մեդալ նվաճել Եվրոպական երկրորդ խաղերում։ Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:
65 կգ քաշային կարգում Ֆրանգուլյանը գոտեմարտեց Ուկրաինայի ներկայացուցիչ Գոռ Հովհաննիսյանի հետ և 2։8 հաշվով պարտություն կրեց։
Հիշեցնենք, որ Վալոդյա Ֆրանգուլյանը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 0։6 հաշվով պարտվել էր ադրբեջանցի Հաջի Ալևին։
Եվրոպական խաղերի ազատ ոճային ըմբշամարտի մրցումներին հայ ըմբիշներից մասնակցել են նաև Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Սարգիս Հովսեփյանը (97 կգ) և Անդրանիկ Գալստյանը (125 կգ):
Հովսեփյանը պարտվել է 1/8 եզրափակիչում, իսկ Բարսեղյանը և Գալստյանը՝ 1/4 եզրափակիչում: