Ըմբշամարտի երիտասարդական ԵԱ. Մհեր Մարկոսյանը եզրափակչում պարտվեց վրացի ըմբիշին ու բավարարվեց արծաթե մեդալով

09 Հունիսի 2019 22:18
Ըմբշամարտի երիտասարդական ԵԱ. Մհեր Մարկոսյանը եզրափակչում պարտվեց վրացի ըմբիշին ու բավարարվեց արծաթե մեդալով

Իսպանիայում շարունակվող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության Ազատ ոճի 86 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Մհեր Մարկոսյանը գոտեմարտեց վրացի Միրյանի Մայսուրաձեի հետ:

Ցավոք, մեր ըմբիշը պարտվեց 2:3 հաշվով ու բավարարվեց արծաթե մեդալով:

Հիշեցնենք, որ այսօր 61 կգ քաշային կարգում Հրաչյա Մարգարյանը ոսկե մեդալ էր նվաճել: 

Ավելի վաղ բրոնզե մեդալներ էին նվաճել Արման Անդրեասյանը ու Արման Ավագյանը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: