Իսպանիայում շարունակում է ընթանալ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Ազատ ոճի Հայաստանի հավաքականն արդեն հասցրել է 2 բրոնզե մեդալ նվաճել:
70 կգ քաշային կարգում Արման Անդրեասյանը հաղթեց շվեցարացի Տոբիաս Պորտմենին ու դարձավ բրնոզե մեդալակիր:
79 քաշային կարգում մեր ըմբիշներից մյուսը Արման Ավագյանը 3-րդ տեղի համար պայքարում պետք է մրցեր Օլեքսանդր Վիշինյակի հետ: Ուկրանիացի ըմբիշը չներկայացավ գոտեմարտին, իսկ Ավագյանն արժանացավ բրոնզե մեդալի: