Եթե մարզիկը սկսում է ինքնագլուխ որոշումներ կայացնել, ապա նրա հետ աշխատելը դառնում է անհնարին. Լևոն Ջուլֆալակյան

14 Մայիսի 2019 18:44
Եթե մարզիկը սկսում է ինքնագլուխ որոշումներ կայացնել, ապա նրա հետ աշխատելը դառնում է անհնարին. Լևոն Ջուլֆալակյան

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է օլիմպիական փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանի հայտարարություններին։

«Միգուցե ավելի ճիշտ է արհամարհել ու չպատասխանել, բայց կցանկանամ մի քանի կետով անդրադառնալ: Կան հարցեր, որոնք պետք է պատասխաններ ստանան: 21 տարի գլխավորում եմ հավաքականը և իմ աշխատանքի մեջ չեմ թերացել, պարտաճանաչ կատարել եմ իմ պարտականությունները: Ցանկացած մարզիկ ունի թե՛ իրավունքներ, թե՛ պարտականություններ։ Եթե մարզիկն իրեն դնում է անհասանելի մեկի տեղ, և սկսում ինքնագլուխ որոշումներ կայացնել, ապա նրա հետ աշխատելը դառնում է անհնարին: Բոլորը պարտավոր են մասնակցել ուսումնամարզական հավաքներին, իհարկե, յուրաքանչյուր մարզիկի հետ կատարվում է նաև անհատական աշխատանք: Պետք է կարողանալ ապացուցել, որ դու արժանի ըմբիշ ես ու տեղ ունես հավաքականի կազմում»,- ասաց օլիմպիական չեմպիոնը։

Լևոն Ջուլֆալկյանը նաև նշեց, որ երբեք կասկածի տակ չի դրել Միհրան Հարությունյանի տաղանդավոր ըմբիշ լինելու փաստը։

«Բայց տաղանդ ունենալը դեռ քիչ է, պետք է հղկվի ամեն ինչ: Նորից եմ կրկնում՝ ցանկացած տաղանդավոր մարզիկ տեղ ունի այս հավաքականում, եթե պատրաստ է բոլորի հետ մարզվել ու անցնել այն փուլերը, ինչ հավաքականի մյուս ըմբիշները։ Խոսքը նաև Միհրան Հարությունյանի մասին է»,- Ջուլֆալակյանի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ լրատվականը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: