Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հաջողության չի հասել Ալի Ալիևի հուշամրցաշարում

04 Մայիսի 2019 21:05
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հաջողության չի հասել Ալի Ալիևի հուշամրցաշարում

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մայիսի 1-3-ը Մախաչկալայում մասնակցել է աշխարհի հնգակի չեմպիոն Ալի Ալիևի 50-րդ հուշամրցաշարին: Հայ ըմբիշները ձեռնունայն են վեադարձել մրցաշարից: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ Մախաչկալայում հանդես են եկել Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Կարեն Զուրաբյանը (57 կգ), Միհրան Ջաբուրյանը (57 կգ), Գևորգ Մխեյանը (70 կգ), Անդրանիկ Գաբրիելյանը (74 կգ), Վալտեր Մարգարյանը (74 կգ), Խաչատուր Պապիկյանը (74 կգ) և Մարզպետ Գալստյանը (92 կգ):

Թիմի հետ Մախաչկալա էր մեկնել նաև հավաքականի մարզիչ Էդգար Ենոքյանը, ինչպես նաև մրցավար Աշոտ Խաչատրյանը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: