Երիտասարդ ազատ ոճայինները 3 ոսկե մեդալ են նվաճել Բելառուսում

26 Ապրիլի 2019 21:30
Երիտասարդ ազատ ոճայինները 3 ոսկե մեդալ են նվաճել Բելառուսում

Ապրիլի 23-25-ը 6 հայ երիտասարդ ազատ ոճայիններ Բելառուսի Վիտեբսկ քաղաքում մասնակցել են միջազգային մրցաշարի: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Ոսկե մեդալակիրներ են դարձել  Հարություն Մանուկյանը (57 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ):

Արծաթե մեդալակիր է դարձել Մհեր Մարկոսյանը 86 կգ: 70 կգ քաշային Արման Անդրեասյանն ու 97 կգ քաշային Կոլյա Հարությունյանը նվաճել են բրոնզե մեդալներ:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը նշել է, որ մրցաշարը միջին մրցակցություն ուներ: Արման Անդրեասյանից սպասելիքներն ավելի շատ էին: Ընդհանուր մասնակցությունը մասնագետը նորմալ է գնահատել: 

Ապրիլի 26-ին հավաքականը վերադառնում է Հայաստան:

Մեկ շաբաթ հանգստանալուց հետո՝ մայիսի 4-ին ընտրանին կմեկնի Վլադիկավկազ, որտեղ կշարունակի նախապատրաստվել ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը: 

Հիշեցնենք, որ ըմբշամարտի 2019 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը կայանալու է հունիսի 3-9-ը Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: