Երկրպագուները դիմավորեցին Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանին (լուսանկարներ)

12 Ապրիլի 2019 13:31
Երկրպագուները դիմավորեցին Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանին (լուսանկարներ)

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 61կգ քաշային Արսեն Հարությունյանն արդեն հայրենիքում է: 

Օրեր առաջ Եվրոպայի չեմպիոն հռչակված ըմբիշը Մոսկվա-Երևան չվերթով ժամանեց Հայաստան: Հենց «Զվարթնոց» օդանավակայանում էլ 19-ամյա մարզիկը բուռն ընդունելության արժանացավ երկրպագուների կողմից:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության եզրափակչում մեր ըմբիշը 17։11 հաշվով հաղթել էր Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր վրացի Բեկա Լոմտաձեին։ Ընդ որում, Հարությունյանը հաղթել էր կամային որակների շնորհիվ՝ 0։8 հաշվով պարտվելիս կարողանալով վստահ հաղթանակ տոնել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: