Ըմբշամարտի ԵԱ. Անդրանիկ Գալստյանը 1/4 եզրափակչում խոշոր հաշվով պարտվեց թուրք մարզիկին

09 Ապրիլի 2019 16:58
Ըմբշամարտի ԵԱ. Անդրանիկ Գալստյանը 1/4 եզրափակչում խոշոր հաշվով պարտվեց թուրք մարզիկին

Բուխարեստում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են նաև մեր ներկայացուցիչները:

Քիչ առաջ ավարտված գոտեմարտում 125 կգ քաշային Անդրանիկ Գալստյանն ուժերը չափեց Թուրքիայի ներկայացուցիչ Թահա Ակգուլի հետ: 1/4 եզրափակչում մեր մարզիկը պարտվեց մրցակցին ընդհանուր 11:0 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից:

Հիշեցնենք, որ 61 կգ քաշային Արսեն Հարությունյանն ավելի վաղ հաղթել էր թուրք մրցակցին և պայքարը կշարունակի կիսաեզրափակիչ փուլում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: