Ըմբշամարտ. հայ ազատ ոճայինները 5 ոսկե մեդալ են նվաճել Պերվաչուկի հուշամրցաշարում։

12 Մարտի 2019 17:10
Ըմբշամարտ. հայ ազատ ոճայինները 5 ոսկե մեդալ են նվաճել Պերվաչուկի հուշամրցաշարում։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը հիանալի ելույթներ է ունեցել Իգոր Պերվաչուկի հուշամրցաշարում։

Ինչպես տեղեկացնում է, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Ուկրաինայի Լվով քաղաքում անցկացված մրցաշարում ոսկե մեդալներ են նվաճել Հարություն Մանուկյանը (57 կգ), Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) եւ Մհեր Մարկոսյանը (86 կգ):

 Հավելենք, որ Լվովում հայ ըմբիշները հանդես են եկել Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ։


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: