Ըմբշամարտի ազատ ոճի հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի Վլադիկավկազում

26 Մարտի 2017 17:16
Ըմբշամարտի ազատ ոճի հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի Վլադիկավկազում

Մարտի 26-ին ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը կմեկնի Վլադիկավկազ` ուսումնամարզական հավաքի: Ըմբիշները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

Թիմի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը հավաքին հրավիրել է 11 մարզիկ.

«Հավաքին հրավիրել եմ առաջին համարներին եւ ծանր քաշային կարգերի երկրորդ համարներին:

Թիմի կազմում է նաեւ Լեւան Բերիանիձեն: Առայժմ նա քաշի խնդիր ունի, բայց փորձում ենք լուծել այդ հարցը:

Փորձեցի Դավիթ Սաֆարյանի հետ կապ հաստատել, բայց չստացվեց: Վերջիվերջո աշխարհի չեմպիոն է, կցանկանայի իմանալ` ինչ ծրագրեր ունի»,- ասաց հավաքականի գլխավոր մարզիչը:

Ուսումնամարզական հավաքին կմասնակցեն` Գարիկ Բարսեղյանը (57 կգ քաշային կարգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը եւ Վարուժան Կոջոյանը (երկուսն էլ` 74 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ), Շամիր Աթյանն ու Գեորգի Կետոեւը (երկուսն էլ` 97 կգ) , Լեւան Բերիանիձեն եւ Անդրանիկ Գալստյանը (երկուսն էլ` 125 կգ):

Հավաքականը կվերադառնա ապրիլի 9-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: