Հայ ըմբիշը արթածե մեդալ է նվաճել Ստամբուլում կայացած մրցաշարում

12 Մարտի 2017 23:18
Հայ ըմբիշը արթածե մեդալ է նվաճել Ստամբուլում կայացած մրցաշարում

Ստամբուլում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Յաշար Դոգուի 45-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին տարբեր երկրների մի շարք ուժեղագույն մարզիկներ:

Առաջանության վերջին օրը մրցագորգ մտած Հայաստանի չորս ըմբիշներից գերազանց հանդես եկավ 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը: Նարեկը ժամկետից շուտ մի քանի հաղթանակներ տարավ և զիջեց միայն եզրափակիչ գոտեմարտում՝ արժանանալով արծաթե մեդալի: Մեր մյուս ըմբիշները՝ 86 կգ քաշային Վահե Թամրազյանը և 97 կգ քաշայիններ Գեորգի Կետոևն ու Շամիր Աթյանը, դուրս մնացին մրցանակային տեղերի համար պայքարից: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Յաշար Դոգուի մրցաշարում նվաճեց մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: