Հայ ըմբիշը մեդալ է նվաճել Թուրքիայում անցկացվող միջազգային մրցաշարում

12 Մարտի 2017 14:13
Հայ ըմբիշը մեդալ է նվաճել Թուրքիայում անցկացվող միջազգային մրցաշարում

Ստամբուլում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Յաշար Դոգուի 45-րդ միջազգային մրցաշարում երեկ Հայաստանի ազգային հավաքականի չորս անդամ մտավ մրցագորգ, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

Վոլոդյա Ֆրանգուլյանը 61 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց, իսկ 74 կգ քաշայիններ Գրիգոր Գրիգորյանը եւ Վարուժան Կոջոյանը երրորդ տեղի համար գոտեմարտերում ձեռքից բաց թողեցի հնարավորությունը :

Այսօր մրցաշարի վերջին օրն է: Մեր հավաքականից պայքարի մեջ մտնելու են 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը, 86 կգ Վահե Թամրազյանը եւ 97 կգ քաշայիններ Գեորգի Կետուեւն ու Շամիր Աթյանը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: