Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մասնակցելու է միջազգային հեղինակավոր մրցաշարի

09 Մարտի 2017 12:27
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մասնակցելու է միջազգային հեղինակավոր մրցաշարի

Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը՝ Ծաղկաձորում ավարտված ուսումնամարզական հավաքից անմիջապես հետո ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Ստամբուլ, որտեղ մարտի 9-ից 14-ը մասնակցելու է միջազգային ավանդական հեղինակավոր մրցաշարի:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանն ուժեղագույն կազմով է համալրել հավաքականը: Թուրքիա են մեկնել 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը, 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը, 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը, 70 կգ քաշային Վալտեր Մարգարյանը, 74 կգ քաշայիններ Գրիգոր Գրիգորյանն ու Վարուժան Կոջոյանը, 86 կգ քաշային Վահե Թամրազյանը, 97 կգ քաշայիններ Գեորգի Կետոևն ու Շամիր Աթյանը, 125 կգ քաշային Անդրանիկ Գալստյանը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: