Հովհաննես Մաղաքյանը` ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր

05 Օգոստոսի 2018 23:26
Հովհաննես Մաղաքյանը` ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում այսօր ավարտին մոտեցավ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր 61 կգ քաշային Վազգեն Թևանյանը, եզրափակչում հաղթելով ադրբեջանցի ըմբիշին, դարձել էր ոսկե մեդալակիր:

Քիչ առաջ հայտնի դարձավ նաև 125 կգ քաշային կարգի չեմպիոնը: Հայաստանը ներկայացնող Հովհաննես Մաղաքյանը եզրափակչում հաղթեց ուկրաինացի Յուրի Իձինսկուն և մեր հավաքականին երրորդ ոսկե մեդալը բերեց:

Նշենք, որ Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: