Վազգեն Թևանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր

05 Օգոստոսի 2018 22:17
Վազգեն Թևանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում այս օրերին ընթանում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Այսօր ազատ ոճի 61 կգ քաշային Վազգեն Թևանյանը եզրափակչում 5:2 հաշվով հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Ինտիգամ Վալիզադային և դարձավ մրցաշարի ոսկե մեդալակիր:

Նշենք, որ 125 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Մաղաքյանը ևս դուրս է եկել եզրափակիչ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: