Երիտասարդական ԵԱ․ Արսեն Հարությունյանը եզրափակչում է

04 Օգոստոսի 2018 15:09
Երիտասարդական ԵԱ․ Արսեն Հարությունյանը եզրափակչում է

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Այս մասին հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը:

Այսօր մրցագորգ էին դուրս եկել ազատ ոճայինները։

57 կգ քաշային կարգում հրաշալի ելույթներ է ունեցել Արսեն Հարությունյանը։ Նա, նախ 12։2 հաշվով հաղթել է ռումինացի մրցակցին, այնուհետև քառորդ եզրափակչում 11։0 հաշվով պարտության է մատնել  ադրբեջանցի Ռզազադեին։ Կիսաեզրափակչում Հարությւոնյանը 10։0 հաշվով հաղթել ու ոչ մի շանս չի տվել հունգարացի մրցակցին։

Եզրափակչում նա կհանդիպի ուկրաինացի Անդրիի Ջելեպին։

Բրոնզե մեդալի համար կպայքարեն 70 կգ քաշային Արման Անդրեասյանը և 79 կգ քաշային Արման Ավագյանը։

65 կգ քաշային Գեղամ Գալստյանը պարտվել է քառորդ եզրափակչում, սակայն նրա մրցակիցը հասել է եզրափակիչ, որի արդյունքում Գալստյանը կպայքարի բրոնզե եզրափակիչ հասնելու համար։


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: