Ազատ ոճայինները 1 ոսկե 2 բրոնզե մեդալ են նվաճել դպրոցականների ԵԱ-ում

17 Հունիսի 2018 13:50
Ազատ ոճայինները 1 ոսկե 2 բրոնզե մեդալ են նվաճել դպրոցականների ԵԱ-ում

Հունգարիայի Դյոռ քաղաքում մեկնարկել է դպրոցականների Եվրոպայի առաջնությունը։ Այս մասին հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հայ ազատ ոճային ըմբիշներին հաջողվել է 3 մեդալ նվաճել։

48 կգ քաշային Եվրոպայի դպրոցականների առաջնության հաղթող է դարձել Մուշեղ Մկրտչյանը։ Նա եզրափակչում  4:1 հաշվով առավելության է հասել թուրք Մետին Կարաբեյիկի նկատմամբ։

Բրոնզե մեդալներ են նվաճել մինչեւ 44 կգ քաշային կարգի Վարդան Ամիրխանյանը և Դավիթ Մարգարյանը (62 կգ)։ Նրանք հաղթել են համապատասխանաբար Ադրբեջանի և Իսրայելի ներկայացուցիչներին։

Այսօր պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները։


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: