Ըմբշամարտի պատանիների ԵԱ. Ռաֆայել Հարությունյանը դարձավ չեմպիոն, իսկ Մանվել Խնձրցյանը բավարարվեց արծաթե մեդալով

15 Մայիսի 2018 23:00
Ըմբշամարտի պատանիների ԵԱ. Ռաֆայել Հարությունյանը դարձավ չեմպիոն, իսկ Մանվել Խնձրցյանը բավարարվեց արծաթե մեդալով

Մակեդոնիայում շարունակում է ընթանալ ազատ ոճի ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը:

Մինչև 45 կգ քաշային կարգում մեր երկիրը ներկայացնող Ռաֆայել Հարությունյանը եզրափակչում 10:0 հաշվով ջախջախեց մակեդոնացի Բեսիր Ալիլիին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Մինչև 51 կգ քաշային կարգում Մանվել Խնձրցյանը նույնպես առավելության հասավ բոլոր մրցակիցների նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ փուլ, սակայն այնտեղ պարտություն կրեց Թուրքիայի ներկայացուցիչ Ադեմ Բուրակ Ուզունինից և արժանացավ արծաթե մեդալի:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: