Ըմբշամարտի ԵԱ. հայ ազատ ոճային ըմբիշները մեդալ չեն նվաճել

07 Մայիսի 2018 16:08
Ըմբշամարտի ԵԱ. հայ ազատ ոճային ըմբիշները մեդալ չեն նվաճել

Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում ավարտվել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Ազատ ոճային հայ ըմբիշները չեն կարողացել մեդալ նվաճել: Հաջողությանն ամենամոտը եղել է 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը, բայց նա բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտվել է Բելառուսը ներկայացնող մրցակցին՝ 1:8:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը շատ ավելի հաջող է ելույթ ունեցել: Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Ալեքսանյանը հռչակվել են Եվրոպայի չեմպիոն, իսկ Կարեն Ասլանյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: