Ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ. հայ ըմբիշները պարտություններ են կրել

05 Մայիսի 2018 18:16
Ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ. հայ ըմբիշները պարտություններ են կրել

Դաղստանի Կասպիյսկ քաղաքում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Այսօր պայքարի մեջ մտան Հայաստանի մի շարք ներկայացուցիչներ, բայց հաջող ելույթ ունենալ չստացվեց:

Մինչև 61 կգ քաշային կարգում Գարիկ Բարսեղյանը 1/8 եզրափակչում 2:13 հաշվով զիջեց թուրք Ռեչեպ Թոփալին:

Մինչև 74 կգ քաշային կարգում Գրիգոր Գրիգորյանն առաջին գոտեմարտում 2:13 հաշվով պարտվեց բուլղարացի Ալի Ումարփաշաևին:

Մինչև 86 կգ քաշային կարգում Մարզպետ Գալստյանը 2:6 հաշվով զիջեց թուրք Ֆաթիհ Էրդինին:

Մինչև 92 կգ քաշային կարգում Շամիր Աթյանը 1/8 եզրափակչում տուշե հնարքով հաղթեց շվեդ Ալբին Ֆրիդին, իսկ քառորդ եզրափակչում 0:3 հաշվով զիջեց վրացի Իրակլի Մծիոտրիին:

Մեր ըմբիշները բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանան միայն այն դեպքում, եթե նրանց հաղթած մարզիկները հասնեն եզրափակիչ:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: