Ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ. Հայաստանի 5 ներկայացուցչից և ոչ մեկը չհայտնվեց կիսաեզրափակչում

04 Մայիսի 2018 16:12
Ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ. Հայաստանի 5 ներկայացուցչից և ոչ մեկը չհայտնվեց կիսաեզրափակչում

Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը պայքարի մեջ է մտել Հայաստանի հավաքականի 5 ներկայացուցիչ:

Նրանցից և ոչ մեկը չկարողացան հաղթահարել 1/4 եզրափակչի արգելքը:

1/4 եզրափակիչ [57 կգ] / Միհրան Ջաբուրյան (Հայաստան) - Գեորգի Էդիշերաշվիլի (Ադրբեջան)՝ 0:10

Ջաբուրյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանա, եթե Էդիշերաշվիլին հայտնի եզրափակչում

1/8 եզրափակիչ [65 կգ] / Վալոդյա Ֆրանգուլյան (Հայաստան) - Վլադիմիր Խինչեգաշվիլի (Վրաստան)՝ 0:3

Խինչեգաշվիլին կիսաեզրափակչում պարտություն է կրել և չի հայտնվել եզրափակչում, ինչը նշանակում է, որ Ֆրանգուլյանը բրոնզե մեդալի համար պայքարելու շանս չի ունենա:

1/4 եզրափակիչ [70 կգ] / Վալտեր Մարգարյան (Հայաստան) - Մոգամեդ Կուրբանալիև (Ռուսաստան)՝ 6:9 

Եթե Կուրբանալիևը դուրս գա եզրափակիչ, հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանա:

1/4 եզրափակիչ [79 կգ] / Վարուժան Կաջոյան (Հայաստան) - Ջաբրիալ Հասանով (Ադրբեջան)՝ 1:6

Եթե Հասանովը հասնի մինչև եզրափակիչ, ապա Կաջոյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:

1/4 եզրափակիչ [97 կգ] / Գեորգի Կետոև (Հայաստան) - Նուրմագոմեդ Գաջիև (Ադրբեջան)՝ 0:3

Եթե Գաջիևը հաղթի նաև կիսաեզրափակչում, ապա Կետոևը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանա:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը մեկնել են նաև Գարիկ Բարսեղյանը (61 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Մարզպետ Գալստյանը (86 կգ), Շամիր Աթյանը (92 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ), ովքեր գորգ դուրս կգան մայիսի 5-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: