ԵԱ. հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը

10 Ապրիլի 2018 22:02
ԵԱ. հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Ապրիլի 30-ից մայիսի 6-ը Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում կանցկացվի ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այս մասին հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մեր ընտրանին մրցաշարին կմասնակցի հետևյալ կազմով.

57 կգ Միհրան Ջաբուրյան

61 կգ Գարիկ Բարսեղյան

65 կգ Վալոդյա Ֆրանգուլյան

70 կգ Վալտեր Մարգարյան

74 կգ Գրիգոր Գրիգորյան

79 կգ Վարուժան Կաջոյան

86 կգ Մարզպետ Գալստյան

92 կգ Շամիր Աթյան

97 կգ Գեորգի Կետոև

125 կգ Լևան Բերիանիձե

Հայ ազատ ոճայիններն այս պահին Օլիմպավանում են:

 Ապրիլի 21-ին կմեկնեն վերջին հավաքին՝ Վլադիկավկազ: Մրցատեղի կմեկնեն մայիսի 3-ին:
 
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը հայտնի կդառնա ապրիլի 16-ին:

Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: