Ազատ ոճային ըմբիշները 9 մեդալ են նվաճել Խարկովի միջազգային մրցաշարում

19 Մարտի 2018 14:37
Ազատ ոճային ըմբիշները 9 մեդալ են նվաճել Խարկովի միջազգային մրցաշարում
Հայ ազատ ոճային ըմբիները օրերս մասնակցել են Խարկովում կայացած Հովհաննես Սահակյանի անվան հուշամրցաշարին, որտեղ նվաճել են 9 մեդալ: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
 
Մրցաշարի հաղթող են դարձել 70 կգ քաշային կարգի Գևորգ Մխեյանը և 79 կգ քաշային կարգի Վարուժան Կաջոյանը: Արծադե մեդալակիրներ են դարձել Արսեն Հարությունյանը (61 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), իսկ բրոնզե մեդալներ նվաճեցին 57 կգ քաշային Կարեն Զուրաբյանը, Գոռ Թորոսյանը (65 կգ) և 86 կգ քաշայիններ Իգոր Սարգսյանն ու Մարզպետ Գալստյանը:
 
ՀԸՖ կայքի հետ զրույցում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրզինյանը մասնավորապես նշել է.
 
«Տղաների ելույթները նորմալ էին: Հիմնականում երիտասարդ ըմբիշներն էին մասնակցում այս մրցաշարին: Խոստումանլից մարզիկներ կան, որոնց հետ պետք է աշխատենք և բարձր արդյունեքների հասնենք»:

Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: