Ազատ ոճային ըմբիշները Կիևում միջազգային մրցաշարի կմասնակցեն

20 Փետրվարի 2018 12:21
Ազատ ոճային ըմբիշները Կիևում միջազգային մրցաշարի կմասնակցեն

Ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականն Օլիմպավանում ուսումնամարզական հավաք է անցկացնում՝ պատրաստվելով Կիևի միջազգային մրցաշարին:  

Կիևում հանդես կգա ութ ազատ ոճային: Նրանք են՝ Միհրան Ջաբուրյանը (59 կգ), Գարիկ Բարսեղյանը (61 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանն ու Նարեկ Սիրունյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Վարուժան Կաջոյան (79 կգ) և Շամիր Աթյանը (92 կգ):

86 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա: Մրցաշարին չեն մասնակցի նաև 97 կգ Գեորգի Կետոեւն և 125 կգ Լևան Բերիանիձեն:

«86 կգ քաշում մեր ըմբիշը վնասվածք է ստացել, իսկ Կետոևն և Բերիանիձեն ընդհանուր թիմին կմիանան հաջորդ հավաքից: Այս մրցաշարերը իմ և տղաների համար փորձ են նոր մրցակարգին, մի մասի համար նոր քաշային կարգերին հարմարվելու համար:

Թախտիի գավաթի խաղարկությանն ունեցանք միայն մեկ մեդալ: Իհարկե, արդյունքից գոհ լինել չեմ կարող, սակայն այդ մրցմանը մասնակցեցինք Ծաղկաձորի ծանր ֆիզիկական հավաքից հետո: Այժմ տղաներն աստիճանաբար լավ մարզավիճակ են ձեռք բերում: Տեսնենք՝ Կիևում ինչպես կդրսևորեն իրենց:

Ըստ անհրաժեշտության, նախքան Եվրոպայի առաջնությունը, գուցե որոշ ըմբիշներ մասնակցեն նաև Խարկովում կայանալիք մրցաշարին: Նախատեսում ենք, որ Խարկովում հանդես կգան նաև Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը պատրաստվող ըմբիշները»,- հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ լրատվականը:

Կիևի միջազգային մրցաշարը կկայանա փետրվարի 23-25-ը: 

Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքի


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: