Հայաստանի առաջնությունից հետո պարզ կլինի հավաքականի կազմը. Արմեն Մկրտչյան

09 Փետրվարի 2017 16:48
Հայաստանի առաջնությունից հետո պարզ կլինի հավաքականի կազմը. Արմեն Մկրտչյան

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը օրերս է Բելգիայից վերադարձել Հայաստան եւ սկսում է աշխատանքը նոր պաշտոնում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նա նշեց, որ ուսումնասիրելու է առկա խնդիրներն ու կփորձի լրացնել բացթողումները.

«Առաջիկայում հետեւելու եմ Հայաստանի առաջնությանը: Պետք է ծանոթանալ մարզիկների եւ մարզիչերի հետ, տեսնել` ինչ մարզավիճակում են եւ ինչ ներուժ ունեն: Առաջնությունից հետո կձևավորվի մարզչական շտաբը եւ հավաքականը: Մարզչական կազմով կորոշենք, թե որ ըմբիշները կհրավիրվեն հավաքական եւ կպատրաստվեն Եվրոպայի առաջնությանը: Դեռեւս հստակ անուններ չկան:

Առաջնությունից հետո կկազմենք նաև տարվա պլանը` հավաքներ, միջազգային մրցաշարեր: Ունեմ ծրագրեր, որոնք հերթով կիրականացնենք: Կուսումնասիրենք առկա խնդիրներն ու կփորձենք լրացնել բացթողումները: Ամեն ինչ պետք է վերանայել»,-ասաց Արմեն Մկրտչյանը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: