Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեդալներ է նվաճել միջազգային մրցաշարում

04 Դեկտեմբերի 2017 14:17
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեդալներ է նվաճել միջազգային մրցաշարում

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն օրերս Իրանում մասնակցել է միջազգային մրցաշարի: Այն անցկացվել է թիմային եւ անհատական հաշվարկով: 13 թիմերի մեջ Հայաստանը զբաղեցրել է 3-րդ տեղը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Մեր հավաքականը խմբային փուլում հաղթել է Ադրբեջանին (6:4) և Բելառուսին (7:1), կիսաեզրափակչում զիջել է Իրանի առաջին թիմին (2:8): 3-րդ տեղի համար պայքարում Հայաստանի հավաքականը հաղթել է Մոնղոլիային (8:2):

Անհատական հաշվարկով 65 կգ քաշային կարգում Գեղամ Գալստյանը դարձել է չեմպիոն, 57 կգ Ռազմիկ Պապիկյանը զբաղեցրել է 2-րդ տեղը, իսկ 86 կգ Մհեր Մարկոսյանը՝ 3-րդ:

Մեր թիմում հանդես է եկել 12 ըմբիշ: Հայաստանի երիտասարդական հավաքականն Իրանի մրցաշարով եզրափակեց մրցաշրջան 2018-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: