Ազատ ոճի ըմբիշները նույնպես մեդալ չնվաճեցին Մ-23 տարեկանների աշխարհի առաջնությունում

26 Նոյեմբերի 2017 22:52
Ազատ ոճի ըմբիշները նույնպես մեդալ չնվաճեցին Մ-23 տարեկանների աշխարհի առաջնությունում

Լեհաստանի Բիդգոշչ քաղաքում ընթացող ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում այսօր մրցումային վերջին օրն է։

Ազատ ոճի ըմբիշներ Խաչատուր Պապիկյանը (70 կգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ) պայքարից դուրս մնացին ժամանակից շուտ ու չկարողացան պայքարել մեդալի համար։ Պապիկյանը որակավորման փուլում պարտվեց թուրք Մուհամեդ Ակդենիզին, իսկ Ալիխանյանը մեկնարկային գոտեմարտում զիջեց լիտվացի Անդրիուս Մաժեիկային։ Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Այսպիսով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ձեռնունայն է վերադառնում Լեհաստանից։

Հիշեցնենք, որ մեր հունահռոմեական ոճի հավաքականը նույնպես առանց մեդալ էր վերադարձել առաջնությունից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: