Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը կմասնակցի միջազգային մրցաշարի

15 Նոյեմբերի 2017 18:10
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը կմասնակցի միջազգային մրցաշարի

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 16-ին կմեկնի Վլադիկավկազ՝ մասնակցելու «Ալաններ» միջազգային մրցաշարին: Մեր թիմը  Ռուսաստանում հանդես կգա ընդլայնված կազմով երկրորդ մարզիչ Էդգար Ենոքյանի գլխավորությամբ: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը

Հավաքականում ընդգրկվել են Մխիթար Գրիգորյանը, Գարիկ Բարսեղյանը (երկուսն էլ՝ 57 կգ քաշային կարգ), Վաղինակ Մաթևոսյանը (61 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Վարուժան Կոջոյանը (74 կգ), Սարգիս Հովսեփյանը, Հովհաննես Մխիթարյանը (երկուսն էլ՝ 86 կգ), Շամիր Աթյանն ու Գեորգի Կետոևը (երկուսն էլ՝ 97 կգ):

Թիմի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը ասել է, որ այս անգամ հնարավորություն են տվել նաև երիտասարդներին: Սա ընթացիկ մրցաշրջանում վերջին միջազգային մրցաշարը կլինի ազգային հավաքականի համար:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: