Խոստումնալից ըմբիշներ ունենք, որոնք կհրավիրվեն հավաքական. Հաբեթնակ Կուրղինյան

12 Հոկտեմբերի 2017 21:14
Խոստումնալից ըմբիշներ ունենք, որոնք կհրավիրվեն հավաքական. Հաբեթնակ Կուրղինյան

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանն ամփոփել է Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարին մասնակցած իր սաների մրցելույթների արդյունքները:

«Այս մրցաշարն ինձ համար լավ առիթ էր՝ նորից տեսնելու մեր ըմբիշների գոտեմարտերը, հասկանալու նրանց հնարավորությունները: Բոլորին ուսումնասիրեցի: Խոստումնալից ըմբիշներ ունենք, որոնք կհրավիրվեն հավաքական:

61 կգ քաշային կարգում հաղթող դարձած Ղազար Համբարձումյանը լավ գոտեմարտեր անցկացրեց, 57 կգ քաշային կարգում բոլոր մրցանակակիրները մեր տղաներն էին:

Վալոդյա Ֆրանգուլյանն այս մրցաշարում կրկին գոտեմարտեց 65 կգ քաշային կարգում: Ըմբշամարտի նոր կանոնները հաշվի առնելով՝ ավելի նպատակահարմար է, որ Ֆրանգուլյանն այսուհետ հանդես գա այդ քաշում»- մարզչի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Մարզիչը տեղեկացրեց՝ տարվա վերջին կկայանա Հայաստանի առաջնությունը, որի արդյունքում կձևավորվի ազգային հավաքականը: Հունվարից Հաբեթնակ Կուրղինյանի թիմը կսկսի պատրաստվել Եվրոպայի առաջնությանը: 

Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվականի.


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: