Խորվաթիայի հավաքականի ու «Յուվենթուս»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչը խոսել է իր հայրենակից Լուկա Մոդրիչի մասին:
«Երկար տարիներ է, ինչ ճանաճում եմ Մոդրիչին: Նրա հետ խաղացել եմ, թե հավաքականում, թե ակումբային մակարդակով: Արդար կլինի, որ այս անգամ նա ստանա «Ոսկե գնդակ»-ը: Այս մակարդակին հասնելու համար նա շատ է աշխատել: Ներկայումս Մոդրիչը մեր հավաքականի առաջատարն է»,- մանջուկիչի խոսքերն է մեջբերում Sport24-ը:
Հիշեցնենք, որ Մունդիալ-2018-ի ընթացիկ խաղարկությունում Խորվաթիան դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Անգլիայի հետ: