«Ատլետիկո»-ի հարձակվող Ալվարո Մորատան կարծում է, որ իր թիմակից Յան Օբլակը ներկայումս աշխարհի լավագույն դարպասապահն է:
«Օբլակը աշխարհի լավագույն դարպասապահն է: Այդ ամենը հասկանալու համար պետք էր ընդամենը մեկ շաբաթ մարզվել նրա հետ: «Չելսի»-ում հանդես գալու ժամանակ ես նրա դեմ խաղացել եմ: Նա հիանալի կերխով հետ էր մղում իմ հարվածները: Նա լավագույնն է: Հուսով եմ շուտով կստանա մրցանակ»,- իսպանացու խոսքերն է մեջբերում Marca-ն: