«Ատլետիկո»-ի ղեկավարությունը սկսել է քայլեր ձեռնարկել թիմի կիսապաշտպան Թոմաս Պարտիին թիմում պահելու համար:
Goal.com-ի տեղեկություններով՝ մադրիդցիների ներկայացուցիչներն արդեն իսկ բանակցություններ են վարում երիտասարդ խաղացողի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման հարցում:
Պարտիի ներկայիս համաձայնագիրը սպառվում է 2023 թվականին: