Զիդանը շարունակում է պահանջել Պոգբայի տրանսֆերը, սակայն Պերեսն այլ թեկնածու ունի

10 Հոկտեմբերի 2019 22:00
Զիդանը շարունակում է պահանջել Պոգբայի տրանսֆերը, սակայն Պերեսն այլ թեկնածու ունի

Մադրիդի «Ռեալ»-ը շարունակում է տարբերակներ փնտրել կիսապաշտպանության գիծն ամրապնդելու համար: Այս մասին հաղորդում է ESPN FC-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «սերուքայիններ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դեռևս ցանկանում թիմում տեսնել իր հայրենակից Պոլ Պոգբային, իսկ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը «Տոտենհեմ»-ի խաղացող Քրիստիան Էրիկսենին:

Միևնույն ժամանակ Էրիկսենի տրանսֆերը մադրիդցիների համար գնային առումով կարող է ավելի հարմարավետ լինել, քանի որ վերջինիս պայմանագիրը սպառվում է առաջիկա ամռանը և «Տոտենհեմ»-ը ձմռանը պատարստ է զիջել 30 մլն եվրոյի դիմաց: 

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: