Զայրույթը խանգարում է կենտրոնանալ ֆուտբոլի վրա. Բեյլ

10 Հոկտեմբերի 2019 15:50
Զայրույթը խանգարում է կենտրոնանալ ֆուտբոլի վրա. Բեյլ

Մադրիդի «Ռեալ»-ի և Ուելսի ազգային հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլը չի հերքել, որ խնդիրներ ունի «Արքայական ակումբ»-ում:

«Հույզերն ու զայրույթն ինձ խանգարում են կենտրոնանալ ֆուտբոլի վրա: Չգիտեմ, թե ինչ կլինի հետագայում, սակայն ես հիմա ուժերիս առավելագույնի չափով փորձում եմ օգտակար լինել Ուելսի հավաքականին և «Ռեալ»-ին»,- ասել է Բեյլը:

Ավելի վաղ իսպանական մարզական պարբերականները հաղորդում էին, որ Բեյլը ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ «Ռեալ»-ից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: