AS. Ալոնսոյին ազատազրկում է սպառնում

10 Հոկտեմբերի 2019 12:02
AS. Ալոնսոյին ազատազրկում է սպառնում

Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոն կարող է ճաղերի հետևում հայտնվել հարկերից խուսափելու համար, տեղեկացնում է AS-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, իսպանացուն 5 տարվա ազատազրկում է սպասվում: Նա մեղադրվում է կեղծ կազմակերպություն ստեղծելու և դրա միջոցով եկամուտները թաքցնելու մեջ:

Հարկային մարմինը նրան տուգանել է նաև 4 մլն եվրոյով, որի կեսը ֆուտբոլիստն արդեն վճարել է:

Նշվում է, որ Ալոնսոն հարկերից խուսափել է 2010-2012 թվականներին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: