Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Մարտին Էդեգորը, ով ներկայումս վարձավճարով խաղում է «Ռեալ Սոսյեդադ»-ում չի ցանկանում ժամանակից շուտ վերադառնալ «արքայական ակումբ»:
««Ռեալ»-ի հետ ես անընդհատ կապի մեջ եմ: Նրանք ինձ տեղյակ են պահում իմ վերաբերյալ իրենց ծրագրերով: Նրանք ինձ շնորհավորել և գովել են մրցաշրջանում հաջող մեկնարկելու կապակցությամբ: Ես հարգում եմ իմ պայմանագրային պարտականությունները: Գոհ եմ «Ռեալ Սոսյեդադ»-ում և ցանկանում եմ այստեղ խաղալ պայմանագրով սահմանված երկու տարիներին»,- նորվեգացու խոսքերն է մեջբերում Marca-ն: