Ռեյեսի որդին աչքի է ընկել «Ռեալ»-ի կազմում առաջին խաղում և գոլը նվիրել հորը (տեսանյութ)

09 Հոկտեմբերի 2019 19:54
Ռեյեսի որդին աչքի է ընկել «Ռեալ»-ի կազմում առաջին խաղում և գոլը նվիրել հորը (տեսանյութ)

Խոսե Ռեյես կրտսերը՝ «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ Խոսե Անտոնիո Ռեյեսի որդին, աչքի է ընկել մադրիդյան ակումբի պատանեկան թիմի կազմում իր առաջին խաղում: 

«Յունիոն Կարասկալ»-ի դեմ հանդիպմանը նա գոլ է խփել, ինչպես նաև գոլային փոխանցում կատարել: Խփված գնդակը Խոսեն նվիրել է իր հորը:  

Հիշեցնենք, որ Խոսե Անտոնիո Ռեյեսը ավտովթարի զոհ էր դարձել այս տարվա հունիսի 1-ին: 

«Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը պարտավորվել էր իր ներդրումն ունենալ Ռեյեսի որդու դաստիրակության գործում մինչև նրա չափահաս դառնալը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: